Առաջարկել էի պայթեցնել Մեղրիի երկաթգիծը. դա մեզ պետք չի. նախկին վարչապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«ՀՀ-ն պետք է հայտարարի, որ դուրս է գալիս Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին միացնելու բանակցություններից։ ՀՀ-ն Մեղրիի երկաթգծի գործարկման պարագայում փակուղում կհայտնվի։ Այդ երկաթգիծը տնտեսական ապաշրջափակման առումով մեզ ոչինչ չի տալու, բայց Թուրքիային և Ադրբեջանին կապ ապահովելու ամենակարճ հնարավորությունն է։ Շարուրից դեպի Իգդիր 115 կմ երկարությամբ երկաթգիծ են կառուցում։ Դուրս է գալիս, մենք մեր միջոցներից 150 մլն դոլար պետք է ներդնենք, երկաթգիծ կառուցենք, որ Ադրբեջանը հարմարավետ ճանապարհո՞վ միանա Թուրքիայի հետ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց 1992-1993թթ․ ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում բոլոր ճանապարհների վերագործարկման հնարավորությանը։
Նախկին վարչապետն ասում է, որ իր պաշտոնավարման ժամանակ առաջարկել է թույլ տալ պայթեցնել Մեղրիի երկաթգիծը։ «Որովհետև չկա երկաթգիծ, չկա խնդիր։ Արդարացված եմ համարում, որ այդ երկաթգիծը դադարեց գործել։ Մոռացեք Մեղրու երկաթգիծը վերագործարկելու մասին, դա մեզ պետք չէ»,- համոզված է Խ․Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում