Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանանցից ուժեղագույնը ամերիկուհիներն են

Սպորտ
70a8a66c985321d9f21977a5ae7fa15b

Կանանց տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել է ԱՄՆ-ի հավաքականը:

Եզրափակիչ խաղում ամերիկուհիները լրացուցիչ ժամանակում հաղթել են 2010 թ օլիմպիական խաղերի չեմպիոն Կանադայի ազգային թիմին` 3:2: Հաղթական գոլը խփել է Հիլարի Նայթը: Սակայն հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել ԱՄՆ-ի ընտրանու դարպասապահ Ջեսի Վետերը, ով 51 նետում է ետ մղել:

Ամերիկուհիները չորրորդ անգամ նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը: