Բացել լրահոսը Փակել լրահոսը
միեդ
A A
Հասարակություն

Ադրբեջանը ՀՀ քաղաքացուն պետք է վճարի 13000 ից ավելի եվրո

ՄԻԵԴ - ը բավարարել է գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողների բողոքն ընդդեմ Ադրբեջանի։

Դիմումատուներն են Արմեն Ղազարյանն ու Աստղիկ Բայրամյանը, որոնք բնակվում են Հայաստանի Բերդավան գյուղում՝ Ադրբեջանի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Գործը վերաբերում է դիմումատուների 39-ամյա որդուն, ով 2018 թվականի հուլիսին բերման է ենթարկվել Ադրբեջանում՝ Բերդավանից ոչ հեռու, որտեղ նա ապրում էր ծնողների հետ։ Այնուհետև Ադրբեջանի դատարանները նրան մեղավոր են ճանաչել դիվերսիոն և ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու մեջ և դատապարտել 20 տարվա ազատազրկման։

Նա Հայաստան է վերադարձվել 2020 թվականի դեկտեմբերին՝ գերիների փոխանակման շրջանակներում։ ՄԻԵԴ - ը արձանագրել է, որ կա խախտում եւ Ադրբեջանը պետք է վճարի 10000 եվրո որպես ոչ նյութական վնաս եւ 3225 եվրո դատական ծախսերի համար։ Դիմումատուն դատարան դիմել էր հետեւյալ հիմքով` Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելում) և 5-րդ հոդվածի վրա (անվտանգության և ազատության իրավունք)՝ իրենց որդու ձերբակալության, կալանավորման և դատավարության դեմ բողոքելու համար: