![thumbnail_a1+boks 5.10. thumbnail_a1+boks 5.10.](/static/articles/46/27/87/l-wEhflW9SPg.jpg)
A
A
Երևանը կընդունի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը
Աջակցիր «Ա1+»-ին2023թ նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ը Երևանը կընդունի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Մրցաշարին 15-16 տարեկան բռնցքամարտիկներ կմասնակցեն՝ տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում:
Պատանիների վերջին մրցումներն անցկացվել էին 2015 թվականին Սանկտ Պետերբուրգում, իսկ աղջիկներինը՝ չինական Թայբեյում։ Այս անգամ մրցաշարը կանցկացվի համատեղ ձևաչափով:
Հիշեցնենք, որ 2022 թվականին Երևանում անցկացվել է բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, իսկ այս տարվա ապրիլին՝ Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:
Բռնցքամարտի 2023թ աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի նախկին «Միկա» մարզահամալիրում: