Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+ararat 4.10.
A A
Սպորտ

«Արարատը» ջախջախիչ պարտություն կրեց. գլխավոր մարզիչը նշեց պատճառները

Հայաստանի ֆուտբոլի IDBank Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում Երևանի «Արարատը» սեփական դաշտում 0:5 հաշվով պարտվեց «Փյունիկին»: Տանտերերի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանն այդ ջախջախումը բացատրում է մի քանի պատճառներով:

 

«Խաղը նորմալ սկսեցին, բայց ստանդարտներից գոլեր բաց թողեցինք, որից հետո թիմի ողնաշարը կոտրվեց: Երկրորդ կեսում փոխարինումներ արեցինք, բայց չկարողացանք խաղի մեջ բեկում մտցնել: Բոլոր առումով զիջեցինք մրցակիցն: Հիմա մեր մոտ 7-8 ֆուտբոլիստ են հիմնական կազմում խաղում, իսկ նրանք, ովքեր գտնվում են պահեստայինների նստարանին, նրանց մի մասի կամ որակը լավ չի, կամ դեռ պատրաստ չեն, քանի որ մի քանի օր առաջ են եկել: Թիմը դեռ երիտասարդ է, ծանրաբեռնվածությունը նրանց վրա է ընկնում, խաղերի գրաֆիկը խիտ է, դրա համար նրանց մոտ հոգնածություն է զգացվում: Մեր մոտ չի ստացվում նախավերջին և վերջին փոխանցումները, գոլ խփելը դժվար է: Երիտասարդ են, չեն կարողանում», - խաղից հետո ասաց «Արարատի» գլխավոր մարզիչը:

 

Գագիկ Սիմոնյանը նաև խոստովանեց, որ թիմի առաջ խնդիր չի դրված չեմպիոն դառնալ, պարզապես իրենք ցանկանում են լավ ֆուտբոլ խաղալ և ֆուտբոլիստներ պատրաստել:

 

Հավելենք, որ 11 տուրից հետո «Արարատն» արդեն 18 միավորով ետ է մնում մրցաշարի առաջատար «Փյունիկից»: Հաջորդ խաղը կկայանա հոկտեմբերի 19-ին, «Վեսթ Արմենիայի» դաշտում: