A
A
Հայաստանի շախմատի ակադեմիայում ապաստանած արցախցիները օգնության կարիք ունեն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի ակադեմիայի ղեկավարությունն այսօր հանդես է եկել նոր հայտարարությամբ:
«Սիրելի շախմատիստնե՛ր, ծնողնե՛ր, այս պահին Հայաստանի շախմատի ակադեմիան իր հարկի տակ ժամանակավորապես հյուրընկալել է թվով 75 արցախահայերի: Մեր հայրենակիցներն ունեն մեր օգնության կարիքը: Այս դժվարին փուլում լինենք նրանց կողքին և մի փոքր թեթևացնենք նրանց հոգսը՝ մեր հոգատարությամբ ու աջակցությամբ։ Այս պահին անհրաժեշտ է չոր սնունդ և հիգիենայի պարագաներ, դեռևս հագուստի անհրաժեշտություն չկա։ Ցանկության դեպքում կապ հաստատեք ակադեմիայի հետ», - նշված է հայտարարության մեջ։