
A
A
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված՝ Իրանի հումանիտար բեռը Սյունիքում է
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիք հոկտեմբերի 3-ին հասել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Այս մասին տեղեկացրել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆբ-ի էջը։
Ըստ աղբյուրի՝ մարզկենտրոն Կապանում այն դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետությւան արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
Նշվում է, որ մոտ 60 տոննա հումանիտար օգնությամբ բեռնատարներում սնունդ է, հիգիենիկ պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ և այլն։