Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրափուլին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը հոկտեմբերի 3-7-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Մ-17 հավաքականը կմեկնի Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարին: Մեր ընտրանին առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 11-ին, Իռլանդիայի հետ: Հոկտեմբերի 14-ին մերոնք ուժերը կչափեն Շվեյցարիայի, իսկ հոկտեմբերի 17-ին՝ Իսլանդիայի ընտրանիների հետ:
Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է 21 ֆուտբոլիստ, այդ թվում ընդամենը երկու հարձակվող: Ֆուտբոլիստներից 9-ը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սաներեն: Հինգ հոգի ներկայացնում են արտասահմանյան ակումբներ:
Դարպասապահներ
Արտյոմ Դավիդով – Ակադեմիա
Վաչե Գաբրիելյան – Սարդարապատ-07
Արթուր Պետրոսյան – Փյունիկ-08
Պաշտպաններ
Կարեն Հովակիմյան - Փյունիկ-07
Արամ Ահարոնյան - Փյունիկ-07
Սերգեյ Հարությունյան – Փյունիկ-07
Անդրանիկ Հակոբյան - Փյունիկ-07
Մայիս Խաչատրյան - Փյունիկ-07
Հենզել Բաղոյան – Սևաստոպոլ-2 (Ռուսաստան)
Հարություն Մուսիկյան - Լաֆնից (Ավստրիա)
Կիսապաշտպաններ
Վահե Կարապետյան - Փյունիկ-07
Մարտին Գալստյան - Փյունիկ-07
Սեդրակ Մովսիսյան - Փյունիկ-07
Արթուր Մկրտչյան – Ալաշկերտ-2
Դավիթ Հարությունյան – Ուրարտու-2
Ալեքս Գալստյան – Արարատ-Արմենիա-2
Գագիկ Մելոյան – Ակադեմիա
Անրի Մինասով-Կասպարյան – Վասկես Յուվենիլ-2 (Իսպանիա)
Գարի Գրիգորյան – Վիրջինիա Ակադեմիա (ԱՄՆ)
Հարձակվողներ
Էմիլ Պապիկյան – Շիրակ-2
Արամե Մինասյան – Սան Վիդալետ (Իսպանիա)