Եվրոպայում փորձում են մոռացության տալ Ուկրաինայի հարցը. ուկրաինացի թենիսիստուհի
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինացի թենիսիստուհի Լեսյա Ցուրենկոն հանդես է եկել հայտարարությամբ: Նա կարծում է, որ Եվրոպայում դադարել են քննարկել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:
«Արդեն 1,5 տարի մենք մշտական առճակատման մեջ ենք WTA-ի հետ։ Այս տարի «Ռոլան Գարոսից» սկսած դադարեցին ինձ հարցնել Ուկրաինայի իրադարձությունների մասին։ Ես ոչ մի մամուլի ասուլիս չեմ ունեցել «Ուիմբլդոնում»: Զգացողություն կա, որ թենիսում փորձում են հնարավորինս մոռացության տալ այդ թեման։ Ինքս ամեն ջանք գործադրում եմ պայքարը շարունակելու, մեր բոլոր հարցերը պարզաբանելու համար։ Կան նաև որոշակի ընթացիկ գործընթացներ, սակայն գաղտնիության պատճառով չեմ կարող մանրամասնել։
Համոզված եղեք, որ մենք պայքարում ենք։ Ամեն ինչ մեկ անգամ չէ, որ քննարկվել է։ Ցավոք, շատ դեպքերում նրանք մեզ չեն լսում, չեն ուզում լսել: Սա ինձ համար շատ զարմանալի է։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է դրոշներին: Նրանք չեն կարողանում ազատվել դրանից, ամբողջությամբ հեռացնել դրոշները, որոնք լինում են և՛ մրցաշարերին, և՛ վիճակահանության արարողություններին: Իրականում լավ կլիներ, որ հստակեցնեին, թե ինչ է նշանակում լինել չեզոք կարգավիճակի մարզիկ: Սկզբում հասկանալի էր, բայց հիմա լավ կլիներ հստակեցնել այդ հարցը»,- թենիսիստուհու խոսքերը մեջբերում է Ուկրաինայի թենիսի ֆեդերացիան։
Հավելենք, որ այս տարվա մարտից Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թույլ է տալիս մասնակցել միջազգային մրցումներին, սակայն չեզոք մարզիկի կարգավիճակով, առանց իրենց երկրի դրոշի և զինանշանի: