
A
A
Հանրային սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ստուգումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Հրաչյա Մկրտչյանին պատկանող (ք․ Երևան) հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։
Մասնավորապես․
- ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, տաք ջրով, խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ, աշխատակիցների համար հանդերձարանով,
- սննդի կառույցի հատակը և դուռը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
- բոլոր սարքավորումները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման:
- սննդի շղթայի աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չի ունեցել սանիտարական գրքույկ։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: