Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզիկները մտել են աշխահի առաջնության եզրափակիչ փուլ

Բելգիայի Անտվերպեն քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի 5 մասնակիցներից չորսը հաղթահարել են որակավորման փուլը և մտել եզրափակիչ:

 

Արթուր Դավթյանը բազմամարտում գրավել է 16-րդ տեղը և տեղ զբաղեցրել ուժեղագույնների խմբում: Նա նաև հանդես կգա հենացատկի եզրափակիչ մրցաշարում: Ի դեպ, նա արդեն նվաճել է օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքը:

 

Հարություն Մերդինյանը նժույգթափերում զբաղեցրել է 7-րդ տեղը, իսկ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը՝ 6-7-րդ հորիզոնականներն են գրավել օղակների վրա: Նրանք նույնպես եզրափակիչ փուլում կպայքարեն մեդալների համար:

 

Գագիկ Խաչիկյանը բազմամարտում գրավել է 52-րդ տեղը և դուրս մնացել պայքարից: Նժույգթափերի մրցումներում նա վաստակել է այնքան միավոր, որքան Հարություն Մերդինյանը և գերմանացի Նիլս Դյունկելը, սակայն վարժության բարդությամբ նա զբաղեցրել է 9-րդ տեղը և ընդգրկվել պահեստայինների թվում:

 

Արթուր Դավթյանը բազմամարտի եզրափակիչ փուլում հանդես կգա հոկտեմբերի 5-ին: Առանձին գործիքների եզրափակիչները նախատեսված են հոկտեմբերի 7-ին և 8-ին: