Արթուր Դավթյանը լավագույնն է հենացատկում. մարմնամարզության ԱԱ որակավորում
Աջակցիր «Ա1+»-ինԲելգիայի Անտվերպեն քաղաքում այսօր մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնությունը, որին մասնակցում են 74 երկրների 450 մարզիկ-մարզուհի:
Հայաստանն այդ մրցումներին հայտավորել է 5 մարզիկ: Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը հանդես են գալիս բազմամարտում, Հարություն Մերդինյանը նժույգթափերում, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը` օղակների վրա:
Այսօր մեկնարկել են որակավորման փուլի մրցումները: Առաջին ենթախմբի ելույթներից հետո Արթուր Դավթյանը բազմամարտում առայժմ զբաղեցնում է 9-րդ տեղը: Նա հավանաբար կզիջի դիրքերը, քանի որ մեծ թվով մարզիկներ դեռ ելույթ չեն ունեցել: Սակայն, Արթուր Դավթյանը հենացատկում 15,033 միավորով զբաղեցնում է առաջին տեղը: Գագիկ Խաչիկյանի արդյունքներն որակավորման փուլում անհամեմատ ցածր են:
Առանձին գործիքների եզրափակիչները տեղի կունենան հոկտեմբերի 7-ին և 8-ին: Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: