«Փյունիկը» հաղթեց «Ալաշկերտին» և ամրապնդվեց առաջին հորիզոնականում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի IDBank Պրեմիեր Լիգայում այսօր կայացավ 10-րդ տուրի կենտրոնական խաղը: Մրցաշարի առաջատար «Փյունիկը» Գյումրիում հյուրընկալեց իրեն անմիջապես հետապնդող «Ալաշկերտին»:
Հանդիպումը վստահ սկսեցին հյուրերը, որոնք 12-րդ րոպեին բացեցին հաշիվը: Սակայն, արդեն առաջին խաղակեսում տանտերերն երկու գոլ խփեցին և առաջ անցան հաշվի մեջ: Ընդմիջումից հետո փյունիկցիներն ամրապնդեցին առավելությունը՝ 3:1:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 26 միավոր և ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Նրան հաջորդող «Արարատ-Արմենիան», որն այսօր սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Արարատին», հետ է մնում 4 միավորով: Ապա հաջորդում են «Ուրարտուն» և «Ալաշկերտը», որոնք ունեն համապատասխանաբար 20 և 19 միավոր:
11-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ կհանդիպեն «Արարատ-Արմենիան» ու «Ուրարտուն»: Այդ խաղը կկայանա հոկտեմբերի 3-ին: