Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+noa 29.09.
A A
Սպորտ

«Նոա» ֆուտբոլային ակումբը իսպանական ուղղվածություն է ընտրում

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբն այսօր հանդես է եկել մի քանի հայտարարությամբ:

Նախ թիմից հեռացել է գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը, որի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է և ակումբը չի երկարաձգել այն: Թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Կառլոս Ինարեխոսը, որը 39 տարեկան է և արդեն հասցրել է աշխատել Սաուդյան Արաբիայում, Իրանում, Կիպրոսում, Ջիբրալթարում, Ֆրանսիայում և Ուկրաինայում:

Փոխվել է նաև ակումբի մարզական տնօրենը: Արթուր Սահակյանի պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ: Այդ պաշտոնում նշանակվել է Արթուր Ոսկանյանը, որը մինչ այդ եղել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայի մարզական տնօրենը:

«Նոան» առաջիկա խաղը կանցկացնի վաղը՝ սեպտեմբերի 30-ին, Չարենացավանի «Վանի» հարկի տակ: