Բացել լրահոսը Փակել լրահոսը
384692564_707578584721646_2022866830917322438_n
A A
Պաշտոնական

Վառելիքի պահեստում հրդեհի տարածքից մինչ օրս հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք

ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են․

Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։

Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։

Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։