Հայաստանի իշխանությունների նման որոշումը «չափազանց թշնամական» է Ռուսաստանի նկատմամբ․ Պեսկովը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայաստանը լավ գիտի, որ մենք [Հռոմի ստատուտի] կողմ չենք, և Հայաստանը քաջատեղյակ է դրա հիման վրա ընդունված [Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր տալու մասին] տարօրինակ որոշման մասին։ Մենք գիտենք, որ Երևանում սրա մասին շատ լավ հայտնի է, սա մի բան չէ, որ մենք ողջունում ենք»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով Հայաստանի համապատասխան գործողությունների մասին։
Պեսկովի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների նման որոշումը «չափազանց թշնամական» է Ռուսաստանի նկատմամբ։ Նա նաև հայտարարել է, որ ծանոթ չէ Հռոմի ստատուտի մասով իրավական հարցերի լուծման համար Հայաստանի առաջարկած համաձայնագրի մանրամասներին։
Պեսկովը հավելել է նաև, որ Պուտինը մոտ ապագայում չի նախատեսում այցելել Հայաստան։