
A
A
Այս օրերին Երևանի հասարակական տրանսպորտի ավտոբուսների ժամանման միջակայքերը կարող են ավելանալ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի քաղաքապետարանից հայտնում են․
Հարգելի համաքաղաքացիներ,
այս օրերին Երևանի հասարակական տրանսպորտի ավտոբուսների ժամանման միջակայքերը կարող են ավելանալ՝ պայմանավորված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար ավտոբուսների տրամադրմամբ:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: