Զախարովան «չխնայեց» եւ Մակրոնին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերն այն մասին, թե Ռուսաստանը Ադրբեջանի մեղսակիցն է, որը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, Փարիզի հրահրումն ու սադրանքն է, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ի՞նչ կարող եմ ասել։ Պետք է ունենալ շատ հարուստ երևակայություն՝ նման բան վերագրելու համար։ Ընդհանրապես անհասկանալի է, թե ինչի մասին է խոսքը։
Սա, ի թիվս այլ բաների, դա սադրանք է: Սրանք ֆրանսիացի ներկայացուցիչների սադրիչ լեզուն և գործողություններն են, նրանց ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, երբ նրանք հանդես էին գալիս ոչ թե միջնորդի դիրքերից՝ նպատակ ունենալով վերականգնել տարածաշրջանում խաղաղությունը, այլ բացառապես հետապնդում են իրենց քաղաքական շահերը», – ասել է Զախարովան ճեպազրույցում՝ մեկնաբանելով Մակրոնի խոսքերը։