A
A
Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված արդեն 42 հազար 500 անձ. Նազելի Բաղդասարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼեռնային Ղարաբաղից Հայաստան 2023 թվականի սեպտեմբերի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 42 հազար 500 անձ, որից 22 հազար 800 անձը հաշվառվել է։ Հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսում այս մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, հավելելով, որ Կոռնիձորի վրանային կայանը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում կամ Գորիսի, կամ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում։