A
A
Դարչինյանի գոտու վրա գրված էր 1915
Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հաղթել է կոլումբիացի Յոնի Պերեսի հետ մենամարտում եւ տիրացել IBO վարկածով չեմպիոնի կոչմանը` թեթեւագույն քաշում:
Լոս Անջելեսում կայացած իր մենամարտը Վիկ Դարչինյանը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրա գոտու վրա գրված էր՝ 1915:
35-ամյա Վիկ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում տոնել է 35 հաղթանակ (27-ը նոկաուտով), 3 պարտություն եւ մեկ` ոչ-ոքի: