Բացել լրահոսը Փակել լրահոսը
mycollages_2023_09_25t192320_063.thumb
A A
Հասարակություն

Խստորեն դատապարտում ենք լրագրողի նկատմամբ հետшպնդումը․ ՀԺՄ հայտարարությունը՝ ի պաշտպանություն Դավիթ Սարգսյանի և ընդդեմ նրա ձերբակալության

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ ի պաշտպանություն Դավիթ Սարգսյանի և ընդդեմ նրա ապօրինի ձերբակալության։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

 

«Քիչ առաջ շուրջ 6 ժամ առանց ձերբակալման որոշման՝ ապօրինաբար պահելով քննչական մարմնում՝ «168 Ժամ»-ի (168.am) լրագրող Դավիթ Սարգսյանը ձերբակալվեց: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Դավիթ Սարգսյանը ձերբակալվել է խուլիգանության կասկածով:

Ընդ որում, ըստ նրա պաշտպանների, Դավիթ Սարգսյանին բերման ենթարկող ոստիկանը մի քանի անգամ փոխել է զեկուցագիրը, կեղծել փաստաթղթեր:

Դավիթ Սարգսյանին ճանաչող յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ խուլիգանական վարքագիծը որևէ աղերս չի կարող ունենալ նրա հետ: Դավիթի նկատմամբ, նրա լրագրողական գործունեությունը նկատի ունենալով, ակնհայտորեն իրականացվում է քաղաքական հետապնդում, որովհետև այն, ինչ վերագրվում է մեր գործընկերոջը, տեղի է ունեցել ուղիղ եթերում, և դա որևէ կերպ խուլիգանություն որակվել չի կարող:

Դավիթ Սարգսյանը՝ որպես համալսարանական, գիտության հետ առնչություն ունեցող մարդ, որպես ՀՀ քաղաքացի, ԵՊՀ-ում այսօր քաղաքացիական ակցիա է իրականացրել՝ փորձելով կանխել այն հակահայ հայտարարության ընդունումը, որը փորձ էր արվում ԵՊՀ գիտխորհրդի անդամներին պարտադրել ընդունել:

Դավիթ Սարգսյանի քաղաքացիական կեցվածքն ու ակտիվությունը շատ լավ առիթ էին գործող իշխանության համար՝ մեկուսացնելու, լռեցնելու նրան:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի նկատմամբ հետապնդումը, լրագրողական համայնքին կոչ անում անտարբեր չլինել իրենց գործընկերոջ նկատմամբ տեղի ունեցողի հանդեպ, իրենց ձայնը բարձրացնել՝ ի պաշտպանություն Դավիթ Սարգսյանի:

Միջազգային մեր գործընկերներին, խոսքի ազատության խնդիրներով զբաղվող իրավապաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում դատապարտել Դավիթ Սարգսյանի ապօրինի և անհիմն ձերբակալության փաստը, հետևել իրադարձությունների զարգացմանը՝ կանխելու Հայաստանում օրեցօր խորացող ամենաթողության դրսևորումները»: