Բացել լրահոսը Փակել լրահոսը
ք
A A
Հասարակություն

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատար մեքենան. կան տուժածներ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 15։32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 55-րդ կմ-ին բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Բ․ Ա․ Շ․, ծնված 1965 թ․) և «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1970 թ․), փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վարորդը և ուղևոր Վ․ Գ․-ն (ծնված 1936 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: