A
A
Միջադեպ
Ապրիլի 23-ին կայացած Հայաստանի առաջնության վեցերորդ տուրի Արարատ - Փյունիկ (1:4) հանդիպման ընդմիջմանը Totalfootball.am-ի թղթակից Աշոտ Առուշանյանը ծեծի է ենթարկվել Արկադի Անդրեասյանի եւ նրան ուղեկցող մարդկանց կողմից:
Ըստ Աշոտի` Անդրեասյանը, ասելով «էտ ու՞մ ես նկարում» ու հայհոյանքներ թափելով հարված է հասցրել իր դեմքին, ապա նրան ուղեցկող մի քանի հոգի սկսել են ծեծի ենթարկել "Հրազդան" մարզադաշտի թունելում, ապա պահանջել են ջնջել Անդրեասյանի լուսանկարները: Հաղորդում է Totalfootball.am-ը: