Բացել լրահոսը Փակել լրահոսը
376680634_701500338688453_4709843742908505012_n
A A
Պաշտոնական

«Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ»՝ ԼՂ–ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար

 ԼՂ–ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու պատրաստակամ միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և սոցիալական նախաձեռնությունների առկա ռեսուրսները գույքագրելու ու դրանց հետագա կիրառումը պլանավորելու նպատակով` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը»՝ https://map.socservice.am/login։

Ներկայում տեղահանված անձանց կարիքները գույքագրվում և բավարարվում են ՀՀ կառավարության կողմից` մարզպետարանների համակարգմամբ։ Այնուամենայնիվ կան մի շարք կառույցներ և հասարակական կազմակերպություններ, որոնք դիմում են պետական գերատեսչություններին՝ աջակցություն ցուցաբերելու նպատակով։

📌 Վերոնշյալ հարթակում կազմակերպությունները հնարավորություն կունենան լրացնել իրենց ռեսուրսները, ինչից հետո հավաքագրված տվյալները հասանելի կլինեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Հավաքագրված ռեսուրսները վերջիններիս կողմից կհամակարգվեն և ըստ անհրաժեշտության կօգտագործվեն: