A
A
Հայաստանի սամբիստը մեդալ է նվաճել աշխարհի գավաթի մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինՍերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանից հանդես են եկել երկու մարզիկ:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, 58 կգ քաշայինների պայքարում գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը դարձել է 3-րդ մրցանակակիր, իսկ Արամ Աղաջանյանը (71 կգ) հայրենիք է վերադարձել ձեռնունայն: Տղաներին մրցավայր է ուղեկցել հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը:
Հայաստանի սամբիստներին առաջիկայում սպասվում է էլ ավելի կարևոր ստուգատես՝ հանձինս նոյեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք աշխարհի առաջնության։