Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+uxegir
A A
Սպորտ

Սլավիկ Գալստյանը հաղթեց ղրղըզ ըմբիշին և նվաճեց օլիմպիական ուղեգիր (տեսանյութ)

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը (67 կգ քաշային կարգ) Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 2024թ օլիմպիական խաղերի ուղեգրի համար մարտում 8-0 հաշվով հաղթեց ղրղըզ ըմբիշ Ամանտուր Իսմաիլովին:

Այդպիսով, Մալխաս Ամոյանից և Արթուր Ալեքսանյանից հետո նա դարձավ մեր երրորդ ըմբիշը, որը նվաճեց Փարիզի խաղերին մասնակցելու իրավունք:

Ավարտված առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրեց 5-րդ տեղը: Ավաղ, մեր 10 ըմբիշներից վարկանիշային միավորներ են վաստակել միայն հինգը: