A
A
Սլավիկ Գալստյանը ղրղըզ ըմբիշի հետ կպայքարի օլիմպիական ուղեգրի համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը (67 կգ քաշային կարգ) Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պարտվեց 3-րդ տեղի համար մրցամարտում և չկարողացավ մեդալ նվաճել: Նրան հաղթած իրանցի Մոհամադռեզա Գերաեին միաժամանակ նվաճեց 2024թ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք:
Այս քաշային կարգում օլիմպիական վերջին ուղեգիրը կվիճարկեն Սլավիկ Գալստյանը և ղրղըզ ըմբիշ Ամանտուր Իսմաիլովը, որը նույնպես պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում: Այդ մենամարտը կկայանա ժամը 23-00-ին: