Արցախի 715 խաղաղ բնակիչ շարունակում է գտնվել ռուս խաղաղապահների մոտ
Աջակցիր «Ա1+»-ինՂարաբաղի զինված ուժերը շարունակում են ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի հանձնումը. սեպտեմբերի 24-ի դրությամբ արդեն հանձնվել է ավելի քան 1,2 հազար միավոր հրետանային զենք, հակատանկային զենք և շարժական զենիթահռթիռային համակարգ, մոտ 130 հազար զինամթերք. Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուս խաղաղապահներն ապահովել են հումանիտար բեռների մատակարարումը Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։
Ընդհանուր առմամբ առաքվել է 125 տոննա սննդամթերք և 65 տոննա վառելիքաքսուքային նյութեր։
Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ սեպտեմբերի 24-ի տեղեկագրում։
Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի մոտ շարունակում է մնալ 715 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 402 երեխա։ Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բուժօգնությունը։