A
A
Հրաչյա Պողոսյանը պարտվեց 3-րդ տեղի համար մարտում. ըմբշամարտի ԱԱ
Աջակցիր «Ա1+»-ինԲելգրադում տեղի ունեցող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Հրաչյա Պողոսյանը (63 կգ քաշային կարգ) սփոփիչ գոտեմարտում 8-0 հաշվով հաղթել է ամերիկացի Խավիեր Ջոնսոնին և մտել փոքր եզրափակիչ:
3-րդ տեղի համար մարտում նա 0-4 հաշվով պարտվեց սերբ Գեորգի Տիբիլովին և չկարողացավ բրոնզե մեդալ նվաճել:
Այսօր իր վերջին մրցամարտը կանցկացնի նաև 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, որը 3-րդ տեղը կվիճարկի իրանցի Մոհամադռեզա Գերաեիի հետ մրցամարտում