A
A
Գևորգ Ղարիբյանը հաղթեց ադրբեջանցի, իսկ Արթուր Ալեքսանյանը՝ դաղստանցի ըմբիշին
Աջակցիր «Ա1+»-ինԲելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ են դուրս եկել 60, 72, 97 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները։
Մեր 60 կգ քաշային ըմբիշ Գևորգ Ղարիբյանը 3:1 հաշվով հաղթելով ադրբեջանցի Նիհաթ Մամադլիին, մտել է կիսաեզրափակիչ: Եզրափակիչ հասնելու դեպքում նա կնվաճի օլիմպիական ուղեգիր:
Հաջող է հանդես գալիս նաև օլիմպիական չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որը քառորդ եզրափակչում 9:0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է Չեխիան ներկայացնող դաղստանցի ըմբիշ Արթուր Օմարովին:
72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը չնայած մերկնարկում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Նարեկ Օհանյանին, սակայն 1/8 եզրափակիչում պարտվեց թուրք մրցակիցն և դուրս մնաց չեմպիոնական պայքարից: