Այսօրվա իշխանությունները իրենց ամբողջությամբ սպառել են․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր համազգային, համապետական հրամայական է, որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Այսօրվա իշխանությունները իրենց արդեն ամբողջությամբ են սպառել։ Դատելով այս կորուստներից, զոհերից ու նաև հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրությունների արդյուքնները, կարելի է իսկապես արձանագրել, որ այսօրվա իշխանությունները իրենց ամբողջությամբ սպառել են։
Դժվարանում եմ ասել, թե իշխանափոխությունը ինչպես է լինելու, դա ընդդիմադիր քաղաքական ուժերի, հայ ժողովրդի անելիքն է, բայց այդ քայլը անելուց ես կարծում եմ, որ չպետք է որևէ կասկած ունենաք, որ իշխանափոխությամբ մենք ճիշտ քայլ ենք անում։ Իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հիմնական պատճառներից մեկն են այսօր Արցախում ու Հայաստանում ստեղծված իրավիճակի։
Առիթ եմ ունեցել ասելու, որ Փաշինյանը շատ հեռու էր դիվանագիտությունից, ռազմաքաղաքական հարցերի իմացությունից։ Նրա հետևողական սխալ քայլերը բերեցին պատերազմ, նա չկարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը։ Պատերազմի ժամանակ նույնքան հեռու էր ռազմական հարցերից, ռազմաքաղաքական խնդիրներից, նա չկարողացավ ճիշտ ուղղորդել պատերազմը ու մենք ստացանք ջախջախիչ պարտություն»,- ասաց նա։
Օսկանյանի խոսքով՝ պարտությունից հետո Նիկոլ Փաշինանը սկսել է արդարացնել իր սխաները։