Բացել լրահոսը Փակել լրահոսը
1120135
A A
Պաշտոնական

ԱԳ նախարարը լիտվացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ-ում ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների վտանգը

Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ԱԳ նախարարությունից, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր լիտվացի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների վտանգը` շեշտելով Ադրբեջանի ռազմատենչ և ագրեսիվ գործելաոճը ոչ միայն վտանգի տակ է դնում ԼՂ 120 հազար բնակչության՝ սեփական հայրենիքում ապրելու իրավունքը, այլև խաթարում է տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին:

Արարատ Միրզոյանը նաև շեշտել է միջազգային հանրության, և մասնավորապես ԵՄ ու իր անդամ պետությունների կողմից հստակ քայլեր իրականացնելու կարևորությունը` ժողովրդավարական արժեքներ կրող, մարդու իրավունքների պաշտպանությունը գերակայություն համարող աշխարհի կողմից հստակ ուղերձ հղելու և Ադրբեջանին զսպելու նպատակով: