Ռոման Բերեզովսկին մտադրություն չունի
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտարարել է, որ դեռ չի պատրաստվում հրաժեշտ տալ մեծ ֆուտբոլին:
«Լրագրողները ինձ վաղուց են հարցնում, թե ինչ եմ անելու ֆուտբոլային կարիերաս ավարտելուց հետո: Ես չնայած արդեն 36 տարեկան եմ, սակայն դեռ չգիտեմ այդ հարցի պատասխանը: Քանի դեռ մարզիչները վստահում եւ հավատում են ինձ, ինչպես նաեւ շանսեր կան Հայաստանի հավաքականի հետ Եվրո-2012-ի ուղեգիր նվաճել, ես հաստատ չեմ ավարտի ելույթներս»,-ասաց նա:
Ռոման Բերեզովսկին նաեւ նշել է, որ իր մարզավիճակը պահպանելու համար զբաղվում է նաեւ այլ մարզաձեւերով.
«Փորձառու մարզիկները շատ հաճախ աշխատում են զբաղվել ուրիշ մարզաձեւերով, որպեսզի պահպանեն իրենց մարզավիճակը: Ես, օրինակ, վերջին տարիներին մեծ ուշադրություն եմ հատկացնում ֆիթնեսին, մարզասարքերով պարապմունքներին: Իսկ ազատ ժամերին աշխատում եմ մեծ թենիս խաղալ»: