Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արցախի նախագահն այցելել է վիրավորված և բուժում ստացող քաղաքացիներին (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին՝ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, այցելել է վիրավորում ստացած և Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» բուժում ստացող քաղաքացիներին, հետաքրքրվել նրանց վիճակով ու անհանգստացնող խնդիրներով:

 

Երկրի ղեկավարը նշել է, որ վիրավորների բուժումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար պետք է գործադրել բոլոր ջանքերը, իսկ ծայրահեղ ծանր դեպքերում հնարավոր է հիվանդների հետագա բուժումը կազմակերպել ՀՀ բուժհաստատություններում: