Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեդալներով 5-րդն է աշխարհում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է 7-րդ տեղը: Մեր ըմբիշները վաստակել են վարկանիշային 49 միավոր:
Մեդալների քանակով Հայաստանը զբաղեցրել է 5-րդ տեղը: Հիշեցնենք, որ բրոնզե մեդալներ են նվաճել Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և Արման Անդրեասյանը: Առաջին երկուսը նաև նվաճել են Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի ուղեգիր:
Սեպտեմբերի 22-ից պայքարը կսկսեն արդեն հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանից հանդես կգան 10 մարզիկ. Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ):
Օլիմպիական վեց քաշային կարգերում (60, 67, 77, 87, 97, 130 կգ) խաղարկվելու են 5-ական ուղեգիր՝ 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը: Նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ: