Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵԱՀԿ
A A
Պաշտոնական

ԵԱՀԿ գործող նախագահն առանձին հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Միրզոյանի հետ

 ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին երեկ առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ 
 
 Նախագահ Օսմանին իր խորը մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում երեկ տեղի ունեցած ռազմական գործողությունների և տուժած քաղաքացիական բնակչության հեւ նրանց սպառնացող վտանգի առնչությամբ։  Անհապաղ դեէսկալացիայի կոչ անելով` նա կրկին բարձրաձայնել է իր մտահոգությունները հակամարտությունից տուժած բնակչության, հատկապես խոցելի խմբերի վրա ծանր հետևանքների համար:  Նա ընդգծել է, որ մարդասիրական նկատառումները պետք է գերակայեն, և որ տեղի բնակչության մարդասիրական կարիքները պետք է բավարարվեն։
 
 Նա շեշտել է, որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումը լիովին և միշտ անընդունելի է, և որ  բարեխիղճ կառուցողական երկխոսությունը կայուն խաղաղության միակ ճանապարհն է։
 
 Նախագահը վերահաստատել է անձնական և ակտիվ ներգրավվածության իր պատրաստակամությունը և ընդգծել, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու ճանապարհին։