Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+borba
A A
Սպորտ

Վազգեն Թևանյանը նվաճեց բրոնզե մեդալ և Փարիզ-2024-ի ուղեգիր

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ նվաճեց Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

Մեր 65 կգ քաշային մարզիկը 3-րդ տեղի համար մրցամարտում 5:1 հաշվով հաղթեց մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին:

Վազգեն Թևանյանը նաև նվաճել է Փարիզ 2024 օլիմպիական խաղերի ուղեգիր: