Բացել լրահոսը Փակել լրահոսը
01000000-0aff-0242-ba43-08dbb9165786_cx0_cy1_cw0_w1597_n_r1_st_s
A A
Քաղաքականություն

Խաղաղապահների տեղակայման վայր է տեղափոխվել 469 մարդ, 185-ը՝ երեխա, 9 վիրավորի բուժօգնություն է ցուցաբերվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանցի խաղաղապահները սեպտեմբերի 19-ին արձանագրել են ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ փաստեր, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Գերատեսչության փոխանցմամբ, խաղաղապահները կազմակերպել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանումը։

Սեպտեմբերի 19-ի ընթացքում Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման վայր է փոխադրվել 469 մարդ, այդ թվում՝ 185 երեխա, 9-ը վիրավորված քաղաքացիների բուժօգնություն է ցուցաբերել հատուկ նշանակության ջոկատը։

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարությունը հակամարտության կողմերին անհապաղ հրադադարի կոչ է անում։