A
A
Այսպես կոչված, «հումանիտար միջանցքը» արցախահայության համար ծուղակ է․ «Թաթոյան» հիմնադրամ
Աջակցիր «Ա1+»-ին«Թաթոյան» հիմնադրամի ֆբ-յան էջում կարդում ենք․
«Ադրբեջանի ՊՆ հայտարարած, այսպես կոչված, «հումանիտար միջանցքը» արցախահայության համար ծուղակ է, միջազգային հանրությանն ուղղված կեղծիք:
Այդ միջանցքը օգտագործվելու է մարդկանց առևանգելու համար:
Ապացույց են քաղաքացիական անձանց վերջին առևանգումները Հակարի կամրջից:
Ադրբեջանն ինտենսիվ ռմբակոծում է խաղաղ բնակչությանը, մարդկանց ստիպում են լքել բնակավայրերը` անունը դնելով «հումանիտար միջանցք» Լաչինով:
Սա էթնիկ զտում է, ցեղասպան քաղաքականություն»: