A
A
Երիտասարդներից շատերն իրենց համայնքներում գտել են աշխատանք․Արմինե Հովհաննիսյան
Աջակցիր «Ա1+»-ինՄարզաբնակ 200 երիտասարդներ աշխատանքի անցնելու կամ սեփական բիզնեսը հիմնելու հնարավորություն ստացան։
HSBC Խմբի կողմից ֆինանսավորվող և «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երիտասարդներն հանուն համայնքի զարգացման» երկամյա ծրագրի ավարտն ազդարարվեց Արմենիա Մարիոթ հյուրանոցում կազմակերպված միջոցառմամբ։
Նախաձեռնությունն ի սկզբանե նպատակ ուներ բարձրացնել Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերի սահմանամերձ համայնքներում բնակվող և սոցիալապես անպահով երիտասարդների զբաղվածության մակարդակը` նպաստելով նրանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը և սոցիալական ներառմանը։ Ծրագրում ընդկրկվեցին նաև Արցախից տեղահանված 16-35 տարեկան երիտասարդներ, ովքեր, մասնագիտական հմտությունների զարգացմանը զուգընթաց, ծանոթացան նաև բիզնեսի կառավարման, ձեռնարկատիրական գործունեության առանձնահատկություններին և բարձրացրեցին ֆինասական գրագիտության մակարդակը։ Կիրառելով ձեռք բերված գիտելիքները` ծրագրի շահառուները պատրաստեցին և ներկայացրեցին իրենց բիզնես նախագծերը, որոնցից լավագույն 25-ը ստացան ֆինանսական աջակցություն` գաղափարի իրականացման նպատակով:
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը կարևորեց ծրագիրը` նկատելով, որ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ձեռք բերել հմտություններ` հետագայում արժանապատիվ աշխատանք ունենալու համար։
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ երիտասարդներից շատերն իրենց համայնքներում գտել են աշխատանք, ոմանք էլ հիմնել են սեփական բիզնեսը: Վերոնշյալն ինձ ոգևորում է, քանի որ նպաստում է ծրագրի գլխավոր նպատակի իրագրծմանը` աղքատությանը հաղթահարմանը մարզերում»,- մեկնաբանեց տիկին Հովհաննիսյանը:
Միջոցառմանը կազմակերպված տոնավաճառի (բիզնես Էքսպո) ընթացքում ծրագրի շահառուները հնարավորություն ունեցան հյուրերին ներկայցնել իրենց աշխատանքները և վաճառել դրանցից մի քանիսը: