A
A
Արսեն Հարությունյանը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կպայքարի օլիմպիական ուղեգրի համար:
Մեր 57 կգ քաշային մարզիկն այսօր սփոփիչ գոտեմարտում 10:0 հաշվով վստահ հաղթել է չինացի Վան Հաո Ժուին և մտել փոքր եզրափակիչ։ Երրորդ տեղի համար գոտեմարտում նա ուժերը կչափի ղազախստանցի Մեյրամբեկ Կարտբայի հետ։
Հաղթանակի դեպքում Արսեն Հարությունյանը կնվաճի ոչ միայն բրոնզե մեդալ, այլև 2024թ Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք, քանի որ նրա քաշային կարգն օլիմպիական է։