Բացել լրահոսը Փակել լրահոսը
NRK_1929 copy 2
A A
Պաշտոնական

ԿԸՀ-ն միջազգային հյուրերի համար ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և քարտուղար Արմեն Սմբատյանը սեպտեմբերի 16-ին Մատենադարանում ամփոփեցին Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Հանդիպմանը հրավիրված էին 14 երկրի ընտրական համակարգերի և 2 միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուչությունների անդամները։

ԿԸՀ նախագահն ընդգծեց՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապատրաստական աշխատանքները սկսել էր դեռևս տարեսկզբից։ Հովակիմյանը հիշեցրեց, որ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը Հայաստանում կիրառվում է դեռևս 2007 թվականից, ապա հավելեց՝ ընտրական գործընթացների բոլոր փուլերի լիակատար թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունն ապահովելու նպատակով կիրառվող էլեկտրոնային գործիքները տարեց տարի ավելացել են։ Այս ընտրություններում ևս ԿԸՀ-ն էլեկտրոնային նոր գործիքներ է ներդրել։

Խոսելով ընտրական գործընթացում մատչելիության ապահովման մասին Վահագն Հովակիմյանը նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում երաշխավորում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կիրառումը՝ ապահովելով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրացումը։

2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ԿԸՀ կայքում գործարկվել են․

Մատչելիության գործիքակազմը,

Նիստերի հեռարձակումը՝ ժեստերի լեզվով թարգմանությամբ,

Հայտարարությունների և նորությունների` ՏԵՔՍՏԻՑ - ԽՈՍՔ համակարգը,

Տպագիր նյութերի աուդիո տարբերակները

Էլեկտրոնային ուսուցումը՝ հաշմանադամության տարբեր խնդիրներ ունեցող անձանց համար։

Պատրաստվել և տարածվել են հաշմանդամություն ունեցող անձանց Ընտրական իրավունքներին վերաբերող՝ սոցիալական գովազներ և անիմացիոն ֆիլմեր։

Ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել են 475 ընտրական տեղամասային կենտրոններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դեռևս տարեսկզբից գույքագրել են պոտենցիալ տեղամասային կենտրոնների տարածքները՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների աշխատակազմերի հետ համագործակցությամբ։ Իրականացվել է այդ տարածքների մատչելիության գնահատում։ Բոլոր դեպքերում ընտրվել են առավել մատչելի տարածքները։ Արդյունքում ընտրական 475 տեղամասերից 183-ը մատչելի են։

Քվեարկության ողջ ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը առցանց հեռարձակվելու Երևանի բոլոր 475 տեղամասերից՝ իրական ժամանակում։ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով քվեարկության արդյունքներ ԸԸՀ-ներում մուտքագրվելուց հետո իրական ժամանակում առցանց հրապարակվելու են։