Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_16092023
A A
Պաշտոնական

Կադրային նշանակումներ և փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոփոխություններ:

Մասնավորապես՝

· Հայկ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:

· Վիլլի Կալաչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

· Լեռնիկ Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ից:

· Հայկ Մանասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնից:

· Խորեն Մեջլումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ից:

· Գագիկ Այվազյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ՝ ազատվելով մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:

· Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Բաղդասարյանը 2023 թվականի հոկտեմբերի 2-ից փոխադրվել է Սյունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին:

Հանրային կապերի բաժին