A
A
Տաթև Հակոբյանը 5-րդ տեղը գրավեց աշխարհի առաջնությունում, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 6-րդ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրամարտի կանանց հավաքականն ավարտեց ելույթները Ռիադում ընթացող ծանրամարտի առաջնությունում:
Այսօր պայքարի ելան 87 կգ քաշային մարզուհիները: Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 237 կգ (105+132) արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Մեր փորձառու ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն իր թիմակցից ետ մնաց 2 կիլոգրամով (105+130) և զբաղեցրեց 6-րդ տեղը: Այս քաշային կարգում հաղթեց Տայպեյը ներկայացնող Յին-Յուան Լոն, որը երկամարտում բարձրացրեց 245 կիլոգրամ:
Վաղը հանդես կգան 109 կգ քաշային տղամարդիկ, որտեղ մենք մասնակից չունենք: Սեպտեմբերի 17-ին պայքար կմղեն ծանր քաշային ծանրորդները: Այստեղ Հայաստանից հանդես կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը: