Հայաստանի ֆուտբոլի թիմերը 2 խաղում 13 գոլ են խփել
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի IDBank Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի կենտրոնական երկու հանդիպումները:
Նախ Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալեց «Ուրարտուին»: Ալաշկերտցիները վստահ հաղթանակ տարան չեմպիոնի նկատմամբ՝ 4:2: Այդ հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 16 միավոր, շրջանցեց առաջատար «Փյունիկին» և բարձրացավ 1-ին հորիզոնական:
«Արարատ-Արմենիան» իր հարկի տակ հանդիպեց 4-րդ տեղում ընթացող «Նոայի» հետ, որին զիջում էր 2 միավորով: Գոլառատ խաղում հաղթանակ տարավ դաշտի տերերի թիմը՝ 4:3: «Արարատ-Արմենիան» վաստակելով 13 միավոր, հավասարվեց 3-րդ հորիզոնականում գտնվող «Ուրարտուին»: «Նոան» ունի 12 միավոր և այժմ զբաղեցնում է 5-րդ տեղը: Նրան կարող է շրջանցել ԲԿՄԱ-ն, որը վաղը հանդիպելու է նախկին առաջատար «Փյունիկի» հետ: Այդ խաղը կկայանա Գյումրիում, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միակողմանի խզել է «Փյունիկի» հետ կնքած պայամանագիրը և հրաժարվել ակումբին տրամադրել իրեն պատկանող Աբովյանի մարզադաշտը: