Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_01
A A
Պաշտոնական

Գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով․ մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանրակապրտեզ ՀՈԱԿ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Մասնավորապես՝

- արտադրական շինությունների պատերի և հատակի մակերևույթները չունեն հարթ մակերես, չեն պահվում նորոգ վիճակում, չի կանխարգելվում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը,

- սննդի կառույցն ապահովված չի եղել ձեռքերի համար նախատեսված չորացման հիգիենիկ սարքերով:

Մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: