«Ինտերն» ու «Միլանը» պատրաստվում են հերթական դերբիին
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա սերիայի 4-րդ տուրում տեղի կունենա Միլանի հերթական դերբին, որտեղ դաշտի տիրոջ կարգավիճակում հանդես կգա «Ինտերը»: Կալչիոյի սիրահարներն անհամբերությամբ են սպասում այդ խաղին, քանի որ միլանյան երկու ակումբները նոր մրցաշրջանի մեկնարկում տարել են 3-ական հաղթանակ և միասին կիսում են 1-ին տեղը: Բնականաբար, այդ հանդիպումից հետո նրանցից մեկնումեկը կամ երկուսը միասին միավորներ են կորցնելու:
Ինչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները, թիմերը խաղին կներկայանան իրենց մարտական կազմերով: Բանն այն է, որ «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն վնասվածք էր ստացել սեպտեմբերի 7-ին կայացած Եվրո-2024-ի Ֆրանսիա – Իռլանդիա խաղին: 26-ամյա ֆրանսիացի հարձակվողի վնասվածքը, բարեբախտաբար, թեթևակի բնույթ է կրել, և նա երեկ միացել է իր թիմակիցներին և մասնակցել մարզմանը: Ժիրուն Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած երեք խաղերում արդեն դարձել է 4 գոլի հեղինակ:
«Ինտերում» թեթևակի վնասվածք ունի կոլումբիացի Կուադրադոն: Միայն այսօր պարզ կդառնա նրա մասնակցել-չմասնակցելու հարցը: Իսկ ահա արգենտինացի Լաուտարոն և չիլիացի Սանչեսը միայն երեկ երեկոյան են միացել թիմին, քանի որ իրենց երկրների ազգային հավաքականների կազմում զբաղված են եղել 2026թ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերով:
«Ինտեր» - «Միլան» դերբին կկայանա սեպտեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20-00-ին: