Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՀ ՊՆ
A A
Պաշտոնական

ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ չեն կատարել Ասկերանի շրջանում

Արցախից հերքում են ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 15֊ին ` ժամը 09:30-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում։