Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+hradzig
A A
Սպորտ

Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության Աշխարհի գավաթի հաղթող

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում սեպտեմբերի 12-19-ն ընթանում է հրաձգության Աշխարհի գավաթը:

 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան, այդ մրցումներում մեր հանրապետությունը ներկայացնում են ատրճանակ ձևի մարզիկներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը:

 

Էլմիրա Կարապետյանն ատրճանակ ձևի 10մ, 60 կրակոց կանանց մրցավեճում 579 միավորով 3-րդ տեղն է գրավել նախնական փուլում և մտել եզրափակիչ: Այստեղ նա խոցելով 236.6 միավոր, գրավել է 1-ին հորիզոնականը և դարձել աշխարհի գավաթի հաղթող: