Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նախընտրական եզրափակիչ խոստումները․ Ընտրական հիշողություն (մաս 3). «Ա1+»-ը բացում է արխիվը (տեսանյութ)

2009-ի Երևանի ավագանու ընտրությունների 3-րդ շաբաթվա առաջին օրը Հայ Ազգային Կոնգրեսի լեզվաբան և պատմաբան առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այլևս բառերի միջև ընտրություն չի կատարում երևանցիներին հասկացնելու համար, թե Հանրապետականին քվեարկելով ում են թողնելու քաղաքի իշխանությունը

«Սրանք գող էլ չեն, քցող են»,-ասում  է նա։

Ճիշտ ժամանակին է նախագահ Սերժ Սարգսյանը խոսում համաներում անցկացնելու մասին, սակայն խոսքը քաղբանտարկյալների մասին չէ, այլ հենց գողերի

Հենց այդ օրերին երգահան Ռուբեն Հախվերդյանը սկանդալ է բարձրացնում այն պատճառով, որ Դաշնակցությունն իրենից գողացել է «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես» երգի բառերը։

Այդ նույն օրը Գագիկ Բեգլարյանը, ընդհակառակը, որևէ մեկից բառեր գողանալու կարիք չունի։ Նա խոստովանում է, որ բառեր գտնելն իր համար դժվար գործ է, իր արսենալը սպառված է

Ընտրություններից 5 օր առաջ հանկարծ լսվում է ավագանու ընտրություններին մասնակցող ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանի ձայնը։ Նա քաղաքացիներին կոչ է անում գայլերին քվե չտալ, այլ չոբանի հավատարիմ շանը, այսինքն, իրեն։

Շատ ավելի հեշտ է ՕԵԿ-ի քաղաքապետի թեկնածու Հեղինե Բիշարյանի գործը, նրա համար քարոզում է անձամբ ՕԵԿ առաջնորդը։ Արթուր Բաղդասարյանն ամբիոն է բարձրանում ասելու, որ իրենց ոչ մի օրը առանց ժողովրդի մասին մտածելու չի անցել․

Եվ երբ Երևանի ավագանու ընտրություններին մնում է երկու օր, Հայ Ազգային Կոնգրեսը քարոզարշավ է մտցնում իր ծանր զենքը։ Քարոզարշավի վերջին խոսքը հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանինն է։

Ո՞րն էր Փաշինյանի վերջին խոսքը։

Ի՞նչ էր խոստանում ԲՀԿ-ի թեկնածու Վարդան Օսկանյանը

Որտեղի՞ց  Տարոն Մարգարյանին 6 միլիոն դոլարի ունեցվածք։

Ո՞ր կուսակցության աղջիկներն ամենագեղեցիկն են։

Ինչո՞ւ է  Փաշինյանը Չարբախում  գնում ոստիկանական հագուստով աղջկա տուն։

 Մանրամասները՝ Ա1+-ի Ընտրական օրացույցի նոր շարքի երրորդ տեսանյութում

------------

Եթե չեք հասցրել նայել նախորդ 2 թողարկումները, ապա կարող եք դիտել ստորեւ․